Մատչելիության հղումներ

Թարգամաձեի դեմ մահափորձի գործով մեկ մարդ է ձերբակալվել


Վրաստան - Իրավապահները քննչական գործողություններ են իրականացնում Գիվի Թարգամաձեի պայթեցված ավտոմեքենայի մոտ, Թբիլիսի, 4-ը հոկտեմբերի, 2016թ․

Վրաստան - Իրավապահները քննչական գործողություններ են իրականացնում Գիվի Թարգամաձեի պայթեցված ավտոմեքենայի մոտ, Թբիլիսի, 4-ը հոկտեմբերի, 2016թ․

Վրաստանի ներքին գործերի նախարարությունն այսօր հայտարարել է, որ ընդդիմադիր պատգամավոր Գիվի Թարգամաձեի մեքենայի` հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած պայթյունի գործով մեկ մարդ է ձերբակալվել, ևս մեկին հեռակա կարգով մեղադրանք է առաջադրվել:

Գործում որպես կասկածյալ ներգրավված անձանց ինքնությունն առայժմ չի բացահայտվում:

«Խուզարկությունների ընթացքում ոստիկանությունը նաև պայթուցիկ նյութեր և հրազեն է առգրավել», - հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:

Գիվի Թարգամաձեի ավտոմեքենան, հիշեցնենք, պայթեցվել էր հոկտեմբերի 8-ի խորհրդարանական ընտրություններից հաշվված օրեր առաջ։ Ընդդիմադիր գործիչը լուրջ վնասվածքներ չէր ստացել:

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին միջադեպը որակել էր սադրանք՝ հոկտեմբերի 8-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններից առաջ երկրում դրությունն ապակայունացնելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG