Մատչելիության հղումներ

logo-print

Պուտին. Ղարաբաղյան խնդիրը պետք է կարգավորվի երկկողմ փոխզիջումներով


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ղարաբաղյան խնդիրը պետք է կարգավորվի երկկողմ փոխզիջումներով։

Անդրադառնալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ)՝ Վլադիմիր Պուտինն ասել է. - «Իհարկե, մենք պետք է ինչ-որ կերպ արձագանքենք այն ամենին, ինչ կատարվում է մեր կողքին, սակայն, պետք է ձգտենք, որպեսզի անցյալից մեզ բաժին հասած խնդիրները կարգավորվեր խաղաղ ճանապարհով ու փոխզիջումներով, այս ենթատեքստում էլ հենց քննարկվել է ղարաբաղյան խնդիրը»:

Ռուսաստանի նախագահը միաժամանակ ընդգծել է, որ Ռուսաստանի համար կարևոր չէ՝ արդյո՞ք նախկին Խորհրդային Միության այս կամ այն երկիրը ՀԱՊԿ անդամ է, թե ոչ:

«Մեզ համար կարևորն այն է, որ մենք բոլոր այդ պետությունների հետ ունենք հատուկ, պատմական հարաբերություններ, որոնք շատ ավելի սերտ ու խորն են, քան հարաբերությունները ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջև», - ասել է Պուտինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG