Մատչելիության հղումներ

logo-print

Քերրի. ԱՄՆ-ը մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ


Ռուսաստանի և Միացյալ Նահագների արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջոն Քերրին Լոզանում, 15-ը հոկտեմբերի, 2016թ.

Ռուսաստանի և Միացյալ Նահագների արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջոն Քերրին Լոզանում, 15-ը հոկտեմբերի, 2016թ.

Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչության ղեկավար Ջոն Քերրին երեկ հայտարարել է, որ ի պատասխան Սիրիայում Ռուսաստանի գործողությունների, Միացյալ Նահանգները մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ։

Քերրիի խոսքով, նոր պատժամիջոցների մասին կհայտարարվի առաջիկա օրերին։

Ավելի վաղ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորության մասին էր ասվում Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ արտաքին գերատեսչությունների ղեկավարների՝ Բորիս Ջոնսոնի և Ջոն Քերրիի համատեղ հայտարարությունում։

Սիրիական կարգավորման շուրջ բանակցությունների հերթական փուլը, հիշեցնենք, կայացել է շաբաթ օրը՝ հոկտեմբերի 15-ին, Շվեյցարիայի Լոզան քաղաքում և որևէ էական արդյունքի չի հանգեցրել:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին Լոզանում մի քանի ժամ տևած բանակցություններից հետո որևէ հայտարարությամբ այդպես էլ հանդես չեն եկել։

Բանակցությունների ավարտին Ջոն Քերրին միայն նշել է․ - «Լոզանում կայացած հանդիպման հիմնական նպատակը Սիրիայում ստեղծված կացությունից դուրս գալուն ուղղված նոր մոտեցումների ձևակերպումն էր»:

Ըստ արևմտյան մամուլի, Շվեյցարիայում կայացած Լավրով-Քերրի հերթական բանակցությունները, ըստ էության, տապալվել են, ինչին էլ հետևել է Քերրիի հայտարարությունը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ։

XS
SM
MD
LG