Մատչելիության հղումներ

Թաթոյանը սիրիահայերի իրավունքների պաշտպանության հարցով դիմել է ՄԻՊ միջազգային մարմիններին


Արման Թաթոյան, արխիվ

Արման Թաթոյան, արխիվ

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Սիրիայում բնակվող հայերի անվտանգության երաշխավորման և վերջիններիս աջակցություն տրամադրելու խնդրով դիմել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչին, Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի, Միջազգային օմբուդսմենների ինստիտուտի, Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ղեկավարներին:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փոխանցմամբ, միջազգային կառույցներին ուղղված նամակներում Հայաստանի օմբուդսմենն իր մտահոգությունն է հայտնել, մասնավորապես, վերջին ամիսներին տեղի ունեցած ռմբակոծությունների հետևանքով հայերի մահվան և վնասներ կրելու դեպքերի առնչությամբ` խնդրելով այդ մարմինների իրավասության սահմաններում գործուն աջակցություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG