Մատչելիության հղումներ

ԲՐԻՔՍ-ի գագաթնաժողովն ավարտվեց ահաբեկչության դեմ պայքարի մասին հռչակագրով


ԲՐԻՔՍ-ի անդամ երկրների (Ռուսաստան, Չինաստան, Բրազիլիա, Հնդկաստան և ՀԱՀ) առաջնորդները Հնդկաստանի Գոա նահանգում անցկացվող երկօրյա գագաթաժողովի ավարտին համատեղ հռչակագիր են ընդունել, որով, մասնավորապես, պարտավորվել են քայլեր ձեռնարկել համաշխարհային տնտեսության առողջացման, ինչպես նաև ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարելու ուղղությամբ։

Հոկտեմբերի 16-ին ընդունված հռչակագրով, մասնավորապես, նախատեսվում է պայքարել ահաբեկչական խմբավորումների ֆինանսավորման աղբյուրների, ինչպես նաև նրանց զենքի, զինամթերքի մատակարարումների դեմ։

ԲՐԻՔՍ-ի անդամ երկրները ներկայացնում են աշխարհի բնակչության գրեթե կեսը, ինչպես նաև համաշխարհային տնտեսության մոտ 25 տոկոսը։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG