Մատչելիության հղումներ

ԱԻՆ-ը հորդորում է Հայաստանի մի շարք տարածաշրջաններում երթևեկել ձմեռային անվադողերով


«Հոկտեմբերի 17-19-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում, Լոռիի, Տավուշի, Սյունիքի և Արցախի նախալեռնային հատվածներում՝ ձյան տեսքով: Հատկապես Լոռի, Տավուշ, Սյունիք և Արցախ խորհուրդ ենք տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով», - հայտարարում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Նախարարության կայքէջում հրապարակված հաղորդագրությունում նաև նշվում է, որ օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-18-ն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 15-20 աստիճանով, սակայն հոկտեմբերի 20-ի ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 6-8 աստիճանով:

Երևանում հոկտեմբերի 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 17-19-ը սպասվում է թույլ անձրև:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG