Մատչելիության հղումներ

Բաքուն շարունակում է քննադատել Ուշակովի հայտարարությունները


Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Ահմեդով

Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Ահմեդով

«Մինսկի խմբի համանախագահ պետությունների ներկայացուցիչներըղարաբաղյանհակամարտության կարգավորման վերաբերյալ անհարիր մեկնաբանություններով չպետք է հանդես գան», լրագրողների հետ շաբաթ օրը Բաքվումկայացած ճեպազրույցիընթացքում կարծիք է հայտնել Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Ահմեդովը` մեկնաբանելով Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի վերջին հայտարարությունները:

Հինգշաբթի օրը Ուշակովը նշել էր, թե «Ղարաբաղյան խնդրի շուտափույթկարգավորման հարցում Մոսկվան այս պահին լավատես չէ»:

«Եթե Մինսկի խմբի համանախագահ պետության ներկայացուցիչներն են հանդես գալիս նման հայտարարություններով, նշանակում է միջնորդներն ի վիճակի չենկատարել իրենց իսկ ստանձնած առաքելությունը», - հակադարձել է ադրբեջանցի պաշտոնյան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG