Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիայի աջակցությունը վայելող սիրիացի ապստամբները գրավել են Դաբիք քաղաքը այն բանից հետո, երբ «Իսլամական պետության» զինյալները հեռացել են տարածքից: Այս մասին տեղեկացրել են սիրիացի ապստամբները և դիտորդները:

Ապստամբները հայտարարել են, որ Դաբիքը հանձնվել է ԻՊ-ի ներսում տեղի ունեցած «կատաղի բախումներից» հետ: Թուրքիայի սահմանից 10 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Դաբիքը «Իսլամական պետության» վերահսկողության տակ էր գտնվում 2014 թվականից: Այս փոքրիկ քաղաքը կարևոր նշանակություն ուներ ԻՊ-ի քարոզչության համար` այստեղ տեղի ունենալիք բախտորոշ, աշխարհակործան ճակատամարտի մասին մարգարեության պատճառով:

Թուրքիան աջակցություն է ցուցաբերում սիրիացի ապստամբներին, նպատակ ունենալով հետ գրավել ԻՊ հենակետերը և կանխել զինյալների դեմ հաջող ռազմական գործողություններ մղող քուրդ աշխարհազորայինների առաջխաղացումը, որոնց Անկարան համարում է իր տարածքում առկա քուրդ անջատականների դաշնակիցներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG