Մատչելիության հղումներ

Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած երկու ՀՀ քաղաքացիներ տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունքից


Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած ՀՀ 2 քաղաքացիներին՝ Հարությունյան Ժ. Մ.-ին և Պողոսյան Ս. Ս.-ին տեղափոխել են Բեսլան քաղաքի «Հյուսիս-կովկասյան բազմապրոֆիլ բժշկական կենտրոն»․ այս մասին հոկտեմբերի 15-ի երեկոյան Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ներկայացուցչին հայտնել են Հյուսիսային Օսեթիայի հանրապետության Վլադիկավկազի հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից։

ԱԻՆ հաղորդագրության համաձայն, հիվանդների առողջական վիճակները գնահատվում է ծանր:

Մյուս հիվանդների առողջական վիճակում փոփոխություններ չկան:

Հոկտեմբերի 14-ին Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող մարդատար ավտոբուսը բախվել էր «Սկանիա» մակնիշի բեռնատար ավտոմեքենային: Պատահարի հետևանքով զոհվել է 5 մարդ, վիրավորվել՝ 27 ուղևոր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG