Մատչելիության հղումներ

«Հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 25 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 230 կրակոց», - տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայություն։

ՊԲ հաղորդագրությունում նշվում է, որ հյուսիսային և արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև «ԻՍՏԻԳԼԱԼ» և «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններ (27 կրակոց):

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG