Մատչելիության հղումներ

Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետը մեկնել է Միացյալ Նահանգներ


Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Հուլուսի Աքար, արխիվ
Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Հուլուսի Աքար, արխիվ

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Հուլուսի Աքարը մեկնել է Միացյալ Նահանգներ` «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարող միջազգային կոալիցիայի զինվորական ղեկավարների հավաքին մասնակցելու նպատակով:

Hurriyet-ի տեղեկություններով՝ հավաքի օրակարգային գլխավոր թեման լինելու է Իրաքի մեծությամբ երկրորդ քաղաք Մոսուլի` «Իսլամական պետության» զինյալներից ազատագրման մանրամասների քննարկումը: Թուրքական պարբերականի տեղեկություններով՝ Մոսուլի դեմ հարձակումը մեկնարկելու է առաջիկա օրերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG