Մատչելիության հղումներ

logo-print

Վաղը Երևանի որոշ հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի


Ոստիկանությունը փակել է Երևանի փողոցներից մեկը, արխիվ

Ոստիկանությունը փակել է Երևանի փողոցներից մեկը, արխիվ

Երևանի քաղաքապետարանի և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի համատեղ կազմակերպած «Կոկա-Կոլա Երևան կիսամարաթոնի» անցկացմամբ պայմանավորված՝ վաղը առավոտյան ժամը 7-ից մինչև 13:30 մայրաքաղաքի որոշ հատվածներում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը:

Քաղաքապետարանի հաղորդագրության համաձայն՝ տրանսպորտային միջոցների համար նշված ժամանակահատվածում փակ կլինեն մասնավորապես Հանրապետության, Ստեփան Շահումյանի անվան հրապարակները, Վազգեն Սարգսյան, Նալբանդյան, Վարդանանց, Ալեք Մանուկյան, Իսահակյան, Թամանյան, Մոսկովյան, Սարյան, Լեոյի, Պռոշյան փողոցները: Երթևեկության համար նշված ժամանակահատվածում փակ կլինի Հրազդանի կիրճի մինչև Դավթաշենի կամուրջ ընկած հատվածը՝ ժամը 8-ից: Փակ կլինեն նաև Հաղթանակի կամուրջը, Աթենքի, Արգիշտի, Բեյրութի փողոցները, Աբովյան փողոցից մինչև Պուշկինի փողոց, Սախարովի հրապարակից մինչև Նալբանդյան փողոց ընկած հատվածները:

Պատճառած ժամանակավոր անհարմարության համար քաղաքապետարանը հայցում է երևանցիների ներողամտությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG