Մատչելիության հղումներ

logo-print

ԱԱԾ․ Կաշառք ստանալու պահին Մաշտոցի հարկայինի ավագ տեսուչ է ձերբակալվել


ԱԱԾ շենքը Երևանում

ԱԱԾ շենքը Երևանում

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, կաշառք ստանալու պահին ձերբակալվել է կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության հարկային հսկողության բաժնի ավագ տեսուչ Գ.Բ.-ն, հաղորդում է ԱԱԾ-ը:

«Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն, Գ.Բ.-ն իր կողմից ի պաշտոնե սպասարկվող տարածքում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին իր լիազորությունների շրջանակում հովանավորելու, ստվեարային եղանակով աշխատելու համար նպաստավոր պայմաններ ստեղծելու, այդ թվում՝ ՀԴՄ կտրոնները պակաս տպելու, իրական շրջանառության ծավալները ցույց չտալու և հարկային օրենսդրության խախտումներին սահմանված կարգով չարձագանքելու դիմաց, նրանցից որպես կաշառք պահանջել և պարբերաբար ստացել է տարբեր չափերի գումարներ», - ասված է հաղորդագրությունում:

Նշված փաստերի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ պաշտոնատար անձի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու հատկանիշներով՝ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետ: Կատարվում է նախաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG