Մատչելիության հղումներ

Կադրային փոխատեղումներ դատախազության համակարգում


Գլխավոր դատախազ Արթուր Դավթյան, արխիվ
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյան, արխիվ

Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամաններով՝

արդարադատության առաջին դասի խորհրդական Սարգիս Մնացականյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի դատախազ՝ ազատվելով Գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի պաշտոնից;

արդարադատության երկրորդ դասի խորհրդական Տիգրան Ամբարյանը նշանակվել է Գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ՝ ազատվելով Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի պաշտոնից;

արդարադատության առաջին դասի խորհրդական Արսեն Արսենյանը նշանակվել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ՝ ազատվելով Գեղարքունիքի մարզի դատախազի պաշտոնից;

արդարադատության առաջին դասի խորհրդական Վահե Հովհաննիսյանը նշանակվել է Արմավիրի մարզի դատախազ՝ ազատվելով Արարատի մարզի դատախազի տեղակալի պաշտոնից;

արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արսեն Սիմոնյանը նշանակվել է Երևանի Արաբկիր և Քաղաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ՝ ազատվելով Արմավիրի մարզի դատախազի պաշտոնից:

Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն՝ Արթուր Դավթյանը երեկ ներկայացրել է վարչական շրջանների և մարզերի նորանշանակ դատախազներին: Յուրաքանչյուր վարչական շրջանում և մարզում կայացել է խորհրդակցություն տեղի իրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ, որի ընթացքում գլխավոր դատախազի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG