Մատչելիության հղումներ

Նախագահն այցելել է «ԱրմՀայՏեք-2016» ցուցահանդես


Լուսանկարը՝ նախագահականի

Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ԱրմՀայՏեք-2016» առաջին միջազգային ցուցահանդես: Այն անցկացվում է հոկտեմբերի 13-15-ը, «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում:

Ցուցահանդեսը կազմակերպվել է ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի որոշման հիման վրա և նպատակ ունի ներկայացնել սպառազինության և ռազմական տեխնիկայի արտադրության ոլորտում առկա ժամանակակից բարձրտեխնոլոգիական, նորարարական մշակումներն ու պատրաստի լուծումները, նաև նպաստել Հայաստանի ռազմական արդյունաբերության համակարգային բարեփոխումների իրականացմանը:

«ԱրմՀայՏեք-2016» ցուցահանդեսի շրջանակներում ցուցադրվում են նորագույն տեխնոլոգիական լուծումներ, օպտիկաէլեկտրոնային սարքեր, տվյալների փոխանցման համակարգեր, ժամանակակից սպառազինության նմուշներ, ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանումների հանդերձանք, սահմանների հսկման համակարգեր, անօդաչու թռչող սարքեր և այլն:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը շրջել է ցուցահանդեսում, ծանոթացել ներկայացված պաշտպանական տեխնոլոգիաներին, սպառազինության նորարարական մշակումներին և ռազմական տեխնիկային:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG