Մատչելիության հղումներ

Ամերիկյան կինոակադեմիան որակազրկել է «Օսկար» մրցանակաբաշխությանը ներկայացված հայկական «Երկրաշարժ» ֆիլմը:

«Կոմիտեն համարել է, որ «Երկրաշարժը» չի համապատասխանում մրցանակաբաշխության պահանջներին», - The Hollywood Reporter -ի փոխանցմամբ՝ ասել է Կինոակադեմիայի խոսնակը:

Հայաստանին թույլատրվել է այլ ֆիլմ ներկայացնել:

Մոսկովյան ֆիլմարտադրող «Մարս մեդիա» ընկերության խոսնակի փոխանցմամբ, խնդիրն այն է, որ կինոնկարի վրա աշխատել են չափազանց շատ ռուսներ և ոչ բավարար քանակով հայեր, մինչդեռ ֆիլմը ներկայացված է Հայաստանի անունից: Ընկերությունը Ամերիկյան կինոակադեմիային փաստաթղթեր է ուղարկել՝ պնդելով, որ «Երկրաշարժը» Ռուսաստանի և Հայաստանի համատեղ արտադրությունն է:

«Մենք դեռ հույս ունենք, որ ֆիլմը կընդգրկվի մրցութային ցուցակում», - հայտարարել է «Մարս մեդիա»-ի ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը՝ հավելելով, որ այն «90 տոկոսով ստեղծվել է Հայաստանի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի հայերի կողմից»:

Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժը»-ը պատմում է 1988-ի Սպիտակի աղետի մասին:

Սա հինգերորդ ֆիլմն է, որը Հայաստանը ներկայացնում է «Օսկարի»: Նախկինում ներկայացվել էին Նատալյա Բելյաուսկենեի «Եթե բոլորը», Ռուբեն Գևորգյանցի և Վահե Գևորգյանցի «Հրաշագործի աշունը», Հիներ Սալեեմի «Վոդկա լիմոն»-ը և Վիգեն Չալդրանյանի «Լռության սիմֆոնիա»-ն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG