Մատչելիության հղումներ

Պուտինի միլիարդատեր բարեկամը՝ Սանկտ Պետերբուրգում Սերբիայի պատվավոր հյուպատոս


Գենադի Տիմչենկոն (աջից) և Տոմիսլավ Նիկոլիչը Սանկտ Պետերբուրգում Սերբիայի գլխավոր հյուպատոսության բացման արարողության ժամանակ, 12-ը հոկտեմբերի, 2016թ.
Գենադի Տիմչենկոն (աջից) և Տոմիսլավ Նիկոլիչը Սանկտ Պետերբուրգում Սերբիայի գլխավոր հյուպատոսության բացման արարողության ժամանակ, 12-ը հոկտեմբերի, 2016թ.

Սերբիան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միլիարդատեր բարեկամ, ամերիկյան պատժամիջոցների ենթարկված Գենադի Տիմչենկոյին նշանակել է պատվավոր հյուպատոս Սանկտ Պետերբուրգում:

Հյուպատոսության հանդիսավոր բացմանը ներկա են գտնվել Տիմչենկոն և Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը:

«Ինձ համար մեծ պատիվ է նպաստել Ռուսաստանի և Սերբիայի կապերի զարգացմանը», - հայտարարել է Տիմչենկոն:

Պաշտոնական Վաշինգտոնը Ղրիմի բռնակցմանը և Դոնբասի ռուս անջատականներին սատարելու համար «սև ցուցակում» է ընդգրկել Պուտինի մի խումբ մեծահարուստ ընկերների, այդ թվում՝ նավթի առևտուր իրականացնող «Գունվոր» ընկերության հիմնադիր Գենադի Տիմչենկոյին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG