Մատչելիության հղումներ

Քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-ռուսական համատեղ ձեռնարկությունների ստեղծման հեռանկարները


Սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսի շրջանակներում հոկտեմբերի 13-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Դմիտրի Շուգաևի հետ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, պաշտպանության ու անվտանգության համալիր համակարգերի ուղղություններով արտադրական կոոպերացիայի և համատեղ ձեռնարկությունների ստեղծման հեռանկարները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG