Մատչելիության հղումներ

logo-print

Երևանում հոկտեմբերի 14-ին որոշակի ժամերի կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը


ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ Երևանում հոկտեմբերի 14-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի անցկացման կապակցությամբ, հաշվի առնելով արարողակարգային միջոցառումների ծավալը և նստաշրջանին մասնակցելու նպատակով Կազմակերպության անդամ երկրների պատվիրակությունների ժամանումը Հայաստանի Հանրապետություն, որոշակի ժամերի դադարեցվելու է տրանսպորտային միջոցների երթևեկությունը մայրաքաղաքի մի շարք փողոցներում․
Ժամը 8-ից - 10-ը և Ժամը 12-ից - 14-ը
• Հանրապետության հրապարակ «ՄԱՐԻՈԹ-ԱՐՄԵՆԻԱ» հյուրանոցային համալիրի մոտից Վազգեն Սարգսյան փողոցով դեպի Շահումյան հրապարակ։

Ժամը 13:30-ից - 17:30-ը
• Բաղրամյան պողոտա - Պռոշյան փողոցի խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա - Մոսկովյան փողոցի խաչմերուկ։

Ժամը 16:30-ից - 19-ը
• Կորյուն - Տերյան փողոցների խաչմերուկից մինչև Սարալանջի - Տերյան փողոցների հատման հատվածը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG