Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ում հավանական են համարում Ծառուկյանի վերադարձը


«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում հավանական են համարում Գագիկ Ծառուկյանի վերադարձը ակտիվ քաղաքականություն: Այսօր «Ազատության» հետ զրույցում այսպիսի համոզմունք հայտնեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:

Գագիկ Ծառուկյանը քաղաքականությունից հեռացավ անցած տարվա փետրվարին՝ Սերժ Սարգսյանի հետ սուր հակամարտությունից և փոխադարձ վիրավորանքներից հետո: Վերջին շրջանում սակայն ԲՀԿ-ականները սկսել են խոսել Ծառուկյանի վերադարձի անհրաժեշտության մասին՝ ընդգծելով, որ դա ժողովրդական պահանջ է:

«Գագիկ Ծառուկյանը անձամբ կորոշի՝ կվերադառնա, թե չի վերադառնա: Դա իր խոսքն է, իր ցանկությունն ու կամքն է: Այն, որ (մենք հենց այս ժամանակահատվածում շրջել ենք նաև Վանաձորում, Գյումրիում) հասարակական մեծ պահանջարկ կա Գագիկ Ծառուկյանի վերադարձի՝ քաղաքականություն, երկրորդ կարծիք չկա», - մասնավորապես, ասաց Էնֆիաջյանը:

«Ազատության» ճշտող հարցին՝ հավանական համարո՞ւմ է Ծառուկյանի վերադարձը, Էնֆիաջյանը արձագանքեց՝ «բավականին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG