Մատչելիության հղումներ

TurkStream գազատարի կառուցումը կսկսվի 2017-ին


«Թուրքական հոսք» գազատարի քարտեզը
«Թուրքական հոսք» գազատարի քարտեզը

TurkStream («Թուրքական հոսք») բնական գազի խողովակաշարի կառուցումը Սև ծովում կսկսվի հաջորդ տարի: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը՝ նշելով, որ խողովակաշարի շինարարության ավարտը նախատեսված է մինչև 2019 թվականը:

Խողովակաշարը ռուսական բնական գազը կտեղափոխի Հարավարևելյան Եվրոպա, հավանաբար ներառելով նաև Եվրամիության անդամ Հունաստանը:

Հիշեցնենք՝ գազատարի նախագիծը ռուս - թուրքական հարաբերությունների սառեցման պատճառով հետաձգվել էր: Այն կառուցելու մասին պայմանագիրը ստորագրվեց այս շաբաթ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Ստամբուլ այցի ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG