Մատչելիության հղումներ

Պուտին․ Արևմուտքն է պատասխանատու Սիրիայում ստեղծված իրավիճակի համար


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հարցազրույց է տալիս TF1 հեռուստաալիքին, Վլադիմիրի մարզ, 12-ը հոկտեմբերի, 2016թ․

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հարցազրույց է տալիս TF1 հեռուստաալիքին, Վլադիմիրի մարզ, 12-ը հոկտեմբերի, 2016թ․

Վլադիմիր Պուտինը «քաղաքական հռետորաբանություն» է անվանել Հալեպում ռազմական հանցագործությունների մասին Ռուսաստանի հասցեին ուղղված մեղադրանքները:

«Ենթադրությունները դեռ իրականություն չեն»,- ֆրանսիական TF-1 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահը՝ ընդգծելով, թե խորապես վստահ է, որ «արևմտյան գործընկերները և առաջին հերթին Միացյալ Նահանգներն են պատասխանատվություն կրում այն իրավիճակի համար, որն այսօր ստեղծվել է Սիրիայում»:

Պուտինը նաև ասել է, որ պայքարում են ահաբեկիչների դեմ, որոնք էլ որպես կենդանի վահան օգտագործում են խաղաղ բնակիչներին:

Հիշեցնենք՝ այս շաբաթ ավելի վաղ Վլադիմիր Պուտինը չեղարկեց իր այցը Փարիզ, երբ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը քննադատեց Ռուսաստանի գործողությունները Սիրիայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG