Մատչելիության հղումներ

Սիրիայի հարցով Քերրի-Լավրով բանակցություններ՝ հոկտեմբերի 16-ին


ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ժամանակ, Նյու Յորք, 23-ը սեպտեմբերի, 2016թ․
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ժամանակ, Նյու Յորք, 23-ը սեպտեմբերի, 2016թ․

Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը հայտարարել են Սիրիայի ճգնաժամի շուրջ շաբաթվա վերջին ակնկալվող երկօրյա բանակցությունների մասին:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կհանդիպի Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրիին հոկտեմբերի 16-ին Շվեյցարիայում: Հաջորդ միջազգային հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին Լոնդոնում, դրան, սակայն, այլևս չի մասնակցի Ռուսաստանը:

Հոկտեմբերի 16-ի հանդիպումը կլինի առաջինը կողմերի միջև այն բանից հետո, երբ պաշտոնական Վաշինգտոնը այս ամսվա սկզբին դադարեցրեց երկկողմ դիվանագիտական շփումները Մոսկվայի հետ՝ Սիրիայում հրադադարի ռեժիմը չպահպանելու պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG