Մատչելիության հղումներ

Գիշերը շփման գծում՝ 1000 կրակոց, այդ թվում՝ «ՍՎԴ» և «ԻՍՏԻԳԼԱԼ» դիպուկահար հրացաններից


ԼՂ ՊԲ զինծառայողները շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

ԼՂ ՊԲ զինծառայողները շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Հոկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է ավելի քան 55 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1000 կրակոց: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հարավային և արևելյան ուղղություններում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև «ՍՎԴ» և «ԻՍՏԻԳԼԱԼ» տիպի դիպուկահար հրացաններ:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում` շարունակելով վստահորեն իրականացնել մարտական ծառայություն, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG