Մատչելիության հղումներ

Վանաձորում «Հայկական Վերածնունդ»-ի քաղաքապետի թեկնածուին մեղադրանք է առաջադրվել


ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով հոկտեմբերի 12-ին մեղադրանք է առաջադրվել Վանաձոր համայնքի ավագանու անդամ Արկադի Փելեշյանին՝ հոգևոր հովիվ Ռաֆիկ Գրիգորյանին ծեծելու համար։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության համաձայն, նախնական քննության տվյալներով՝ 2016 թվականի հոկտեմբերի 2-ին՝ Վանաձոր համայնքում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ իրեն չսատարելու ու իր կարծիքով իր օգտին չքվեարկելու համար Փելեշյանը վիճաբանել է իր ծանոթի` կրոնական կազմակերպության հոգևոր հովիվ Ռաֆայել Գրիգորյանի հետ, որի ընթացքում ձեռքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխի ու դեմքի շրջանին` ծեծի ենթարկելով նրան: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Արկադի Փելեշյանին հոկտեմբերի 12-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով։ Առաջադրված մեղադրանքում Փելեշյանն իրեն մեղավոր չի ճանաչել և հրաժարվել է ցուցմունք տալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG