Մատչելիության հղումներ

logo-print

Դաղստանում անվտանգության ծառայությունները հաղորդում են երեք զինյալների վնասազերծելու մասին


Ռուսաստանի անվտանգության ուժերը հայտարարել են, որ Դաղստանի Կարաբուդաղքենդի շրջանում հատուկ գործողություն է իրականացվում, որի ընթացքում արդեն իսկ երեք զինյալ է սպանվել:

Անվտանգության ծառայությունները նշել են, որ հատուկ գործողությունը սկսվել է այն բանից հետո, երբ Գուբդեն գյուղում կրակ է բացվել ոստիկանության ուղղությամբ:

Դաղստանում տարիներ շարունակ տեղի են ունենում ընդհարումներ անվտանգության ծառայությունների և Հյուսիսային Կովկասում Իսլամական խալիֆայություն ստեղծելու նպատակ հետապնդող մահմեդական զինյալների, ինչպես նաև տարբեր հանցագործ խմբավորումների միջև:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG