Մատչելիության հղումներ

Դպրոցներում աշնանային արձակուրդը՝ հոկտեմբերի 24-ից կամ 31-ից մինչև նոյեմբերի 6-ը


Առաջին դասարանցիներ Երևանի դպրոցներից մեկում, արխիվ
Առաջին դասարանցիներ Երևանի դպրոցներից մեկում, արխիվ

Հայաստանի հանրակրթական դպրոցներում հոկտեմբերի 24-ից կսկսվի աշնանային արձակուրդը։

Կրթության և գիտության նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ 2-12-րդ դասարանների աշակերտներին աշնանային արձակուրդ կտրամադրվի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ը ներառյալ: Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդը կտևի հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 6-ը ներառյալ:

Կրթության և գիտության նախարարության, տարածքային կառավարման լիազորված մարմնի ենթակայության հաստատությունների համար արձակուրդների ժամկետներում հաստատության նախաձեռնության դեպքում լիազոր մարմնի կողմից կարող են կատարվել փոփոխություններ, նշված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG