Մատչելիության հղումներ

ՍԱՊԾ-ն կուսումնասիրի հայկական կաթնաշոռերի փորձաքննության արդյունքները


Սննդի անվտանգության պետական ծառայությունը անդրադարձել է «Հետք» էլեկտրոնային կայքի հրապարակմանը՝ «Կաթնաշոռ՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերի, բորբոսասնկերի անթույլատրելի քանակով»վերտառությամբ, որում ներկայացվում են տեղական արտադրության կաթնաշոռի՝ սեպտեմբերի 6-7-ի արտադրության 7 նմուշների փորձաքննության արդյունքներ:

Ծառայությունը հաղորդագրություն է տարածել, նշելով, որ հրապարկման մեջ նշված՝ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի, «Թամարա և Անի» ՍՊԸ-ի, «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի, «Չանախ» ՍՊԸ-ի, «Աշտարակ կաթ» ընկերության, «Մարիլա» ընկերության, «Թամարա» ՍՊԸ-ի արտադրության կաթնաշոռերի անվտանգությունը պարզելու նպատակով կիրականացնի անհրաժեշտ գործողություններ և հանրությանը կտեղեկացնի արդյունքների մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG