Մատչելիության հղումներ

Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքում հաղորդագրություն է հրապարակվել, որ Նուրսուլթան Նազարբաևը այժմ «բուժվում է մրսածությունից»:

Ղազախստանի համար նախագահի առողջության մասին տեղեկատվության հրապարակումը հազվադեպ երևույթ է, քանի որ նախագահի առողջական վիճակը պետական գաղտնիք է համարվում:

«Ռոյթերզ» գործակալությունը նշում է, որ ղազախստանցի վերլուծաբանների կարծիքով՝ նախագահի հիվանդությունը պատրվակ է՝ խուսափելու հայաստանյան այցից: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հոկտեմբերի 13-ին նախատեսված է Նազարբաևի այցը Երևան: Առայժմ տեղեկատվություն չկա այցը չեղյալ հայտարարելու մասին:

«Ռոյթերզը» նշում է, որ Երևանի և Աստանայի հարաբերություններում լարվածություն առաջացավ այս տարվա ապրիլին, երբ Լեռնային Ղարաբաղում վերսկսված ռազմական գործողություններից հետո Ղազախստանի պնդմամբ Երևանում նախատեսված Եվրասիական տնտեսական միության բարձր մակարդակի հանդիպումը տեղափոխվեց Մոսկվա:

Նազարբաևի հիվանդության պատճառով կասկածի տակ է հայտնվել նաև նրա այցը Ադրբեջան, որը նախատեսված էր հոկտեմբերի 12-ին: Ղազախստանի նախագահի աշխատակազմից ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը փոխանցել են, որ Ադրբեջան կատարելիք այցը կախված է Նազարբաևի առողջական վիճակից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG