Մատչելիության հղումներ

«Նորմանդական քառյակի» բանակցությունները Բեռլինում կկայանան «իրական առաջընթացի» դեպքում


Գերմանիա - «Նորմանդական քառյակի» ԱԳ նախարարների բանակցություններ Բեռլինում, 11-ը մայիսի, 2016թ․

Գերմանիա - «Նորմանդական քառյակի» ԱԳ նախարարների բանակցություններ Բեռլինում, 11-ը մայիսի, 2016թ․

«Նորմանդական քառյակի»՝ Բեռլինում նախատեսված բանակցությունները տեղի կունենան, եթե մինչ այդ կողմերը հասնեն «իրական առաջընթացի» վիճելի հարցերի շուրջ, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրը:

Այն մասին, որ Ուկրաինան, Գերմանիան, Ֆրանսիան և Ռուսաստանը հանդիպում կունենան «նորմանդական ձևաչափով», հոկտեմբերի 19-ին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, սակայն, հայտարարել է, որ այդ հանդիպման մասին խոսելը դեռ վաղաժամ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG