Մատչելիության հղումներ

Պուտինը հոկտեմբերի 14-ին կայցելի Հայաստան


Ռուսաստան - ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը Մոսկվայում, 21-ը դեկտեմբերի, 2015թ․

Ռուսաստան - ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը Մոսկվայում, 21-ը դեկտեմբերի, 2015թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 14-ին կայցելի Հայաստան՝ մասնակցելու ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, հաղորդում է Կրեմլը:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, խորհուրդը քննարկելու է իրավիճակը ՀԱՊԿ տարածքում, հավաքական անվտանգության համակարգերը արդիականացնելու հնարավորություններն ու պայքարը միջազգային ահաբեկչության դեմ:

Երևանյան նիստում կազմակերպության նախագահությունը Հայաստանից կանցնի Բելառուսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG