Մատչելիության հղումներ

Իջևանում 69-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է․ - «Նախնական տվյալներով՝ 2016թ-ի հոկտեմբերի 6-ին՝ երեկոյան, մի տղամարդ, փայտ վաճառելու պատրվակով, մուտք է գործել Իջևան քաղաքի 69-ամյա բնակչուհու տուն, որտեղ նրա նկատմամբ բռնություն է գործադրել՝ ծեծել, բռնել կոկորդից և գումար պահանջել: Ստուգելով անկողինը, գրպանները՝ տղամարդը վերցրել է տարեց կնոջ դրամապանակում առկա մետաղադրամներն ու դիմել փախուստի: Ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Իջևան քաղաքի բնակիչ է, 29 տարեկան, նախկինում 4 անգամ դատված»:

Կասկածյալին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մասով և միջնորդություն ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG