Մատչելիության հղումներ

Երևանում՝ «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ այսօր բացվել է Խորհրդային Միության չեմպիոն և գավաթակիր «Արարատ-73» ֆուտբոլային թիմի արձանախումբը։

Երևանի քաղաքապետարանի փոխանցմամբ, արձանախմբի հեղինակը Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն է, քանդակագործների խմբի ղեկավարը՝ Արմեն Սամվելյանը։

Բացմանը ներկա են եղել սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ՀԱՕԿ (Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե) նախագահ Գագիկ Ծառուկյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և «Արարատ-73» ֆուտբոլային թիմի անդամները։

«Ֆուտբոլային թիմի փառահեղ հաղթանակները հավերժացնող արձանախմբի բացման պատիվը վերապահվել է լեգենդար ֆուտբոլիստներին, իսկ հաղթական գավաթի արձանի հանդիսավոր բացումն իրականացրել են Երևանի քաղաքապետն ու ՀԱՕԿ նախագահը», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG