Մատչելիության հղումներ

Ֆրանսիան մտադիր է Հալեպի հարցով Ռուսաստանի դեմ հայց ներկայացնել Միջազգային դատարան


ԱՄՆ - Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի է ենթարկում Սիրիայի հարցով Ֆրանսիայի և Իսպանիայի ներկայացրած բանաձևի նախագիծը, Նյու Յորք, 8-ը հոկտեմբերի, 2016թ․
ԱՄՆ - Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի է ենթարկում Սիրիայի հարցով Ֆրանսիայի և Իսպանիայի ներկայացրած բանաձևի նախագիծը, Նյու Յորք, 8-ը հոկտեմբերի, 2016թ․

Ֆրանսիան մտադիր է դիմել Միջազգային քրեական դատարան խնդրանքով՝ հետաքննել Սիրիայի և Ռուսաստանի զինված ուժերի ռազմական հանցագործությունները Հալեպի արևելյան շրջաններում:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հալեպի հարցով ֆրանսիական բանաձևի նախագիծը Ռուսաստանի կողմից արգելափակվելուց հետո Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էրոն հայտարարել է, որ նախագահ Ֆրանսուա Օլանդը եթե նույնիսկ հանդիպի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ապա դա կլինի «ոչ հաճոյախոսություններ փոխանակելու համար»:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հալեպի համար մղվող պայքարը կարող է դառնալ «շրջադարձային կետ Սիրիայում հինգ տարի շարունակվող քաղաքացիական պատերազմում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG