Մատչելիության հղումներ

«Վրացական երազանք»-ը հաղթում է ընտրություններում․ նախնական արդյունքներ


Վրաստան - «Վրացական երազանք»-ի աջակիցները տոնում են հաղթանակը ընտրություններում, Թբիլիսի, 8-ը հոկտեմբերի, 2016թ․

Վրաստան - «Վրացական երազանք»-ի աջակիցները տոնում են հաղթանակը ընտրություններում, Թբիլիսի, 8-ը հոկտեմբերի, 2016թ․

Վրաստանում շաբաթ օրն անցկացված խորհրդարանական ընտրություններում, նախնական արդյունքներով, հաղթել է «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը: Ընդդիմությունը մեղադրում է իշխանություններին ընտրությունները կեղծելու մեջ:

Նախնական արդյունքներով՝ «Վրացական երազանք»-ը ստացել է ձայների մոտ 48․6 տոկոսը, ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը շուրջ 27 տոկոսով երկրորդ տեղում է:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած այս արդյունքները վերաբերում են խորհրդարանի 77 համամասնական տեղերին:

Եվս 73 մանդատների ճակատագիրը որոշվում է մեծամասնական ընտրություններով: Թե ինչպես կբաշխվեն խորհրդարանի 150 մանդատները՝ պարզ կդառնա միայն մյուս ամսվա վերջին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG