Մատչելիության հղումներ

Սիրիայի հյուսիսում ԻՊ 38 զինյալ է սպանվել


Թուրքական բանակի զինվորները՝ Սիրիայում մարտական գործողություններ իրականացնելիս, արխիվ
Թուրքական բանակի զինվորները՝ Սիրիայում մարտական գործողություններ իրականացնելիս, արխիվ

Սիրիայի հյուսիսում վերջին 24 ժամվա ընթացքում սպանվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շուրջ 38 զինյալներ: Այդ մասին հաղորդող Թուրքիայի զինվորական աղբյուրները նշում են, որ լայնածավալ ռազմական գործողությունները տեղի են ունենում Թուրքիայի աջակցությունը վայելող սիրիացի ապստամբների վերահսկողության տակ գտնվող տարածքներում:

Reuters գործակալությունը հաղորդում է նաև, որ սիրիական ապստամբները թուրքական հրետանու և օդուժի աջակցությամբ մոտենում են Դաբիկ քաղաքին, որը վերահսկվում է ջիհադիստների կողմից: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործողությունները Սիրիայի հյուսիսում, որը սահմանակից է Թուրքիային, մեկնարկել են օգոստոսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG