Մատչելիության հղումներ

Հունգարիայում փակվել է խոշորագույն ձախակողմյան թերթերից մեկը


Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, արխիվ
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, արխիվ

Բուդապեշտում հարյուրավոր մարդիկ են դուրս եկել փողոց իրենց դժգոհությունը հայտնելու երկրի հիմնական ձախակողմյան թերթի՝ «Նեպսաբադշագ»-ի փակման կապակցությամբ: Ցուցարարները հայտարարել են, որ Հունգարիայում մամուլի ազատությունը վտանգված է:

Թերթի սեփականատերերը հայտարարել են, որ լրատվամիջոցի փակումը պայմանավորված է ֆինանսական դժվարություններով: Ավստրիայում տեղակայված մեդիահոլդինգը, որին պատկանում է «Նեպսաբադշագ»-ը, թերթի փակումը բացատրել է տպաքանակի կրճատմամբ: Սեփականատերերը մտադիր են վերանայել պարբերականի բովանդակությունը:

Հունգարիայի քաղաքացիական ակտիվիստների կարծիքով, «Նեպսաբադշագ»-ի փակումը կապված է երկրի վարչապետ Վիկտոր Օրբանի հասցեին քննադատական հոդվածներով.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG