Մատչելիության հղումներ

Շփման գծում այս գիշեր հրադադարը խախտվել է շուրջ 60 անգամ


Հոկտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 60 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց: Արևելյան ուղղությամբ կիրառվել են նաև «ԻՍՏԻԳԼԱԼ» և «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններ (49 կրակոց):

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հաղորդմամբ, առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնելիրենց առջև դրված մարտական խնդիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG