Մատչելիության հղումներ

Հաիթիում աղետալի ավերածություններ պատճառ դարձած «Մեթյու» փոթորիկը, որն այժմ հասել է արդեն ԱՄՆ-ի ատլանտյան ափամերձ շրջաններ, շարունակում է ավերածություններ գործել՝ հոսանքազրկելով ամբողջական համայնքներ, քշելով ճանապարհներ:

«Մեթյուն» անցած տասնամյակում ամերիկյան ափերի մոտ արձանագրված ամենահզոր փոթրիկն է: Այն առնվազն չորս մարդու մահվան պատճառ է դարձել Ֆլորիդա նահանգում, չնայած իշխանությունները ամեն ջանք գործադրել էին բնակիչների էվակուացման համար: Հազարավոր մարդիկ հեռացել են իրենց տներից նաև Հարավային և Հյուսիսային Կարոլինա նահանգներում:

Այժմ փոթորկի ուժը թուլացել է, այն վերածվել է մրրիկի:

Ֆլորիդայի բնակիչներն այսօր արդեն վերադառնում էին իրենց տները, փորձում էին վերականգնել ավերածությունների պատճառած վնասները:

Հաիթիում, մինչդեռ, իրավիճակը շարունակում է աղետալի մնալ, այստեղ «Մեթյուի» զոհերի թիվն աճում է՝ չնայած փրկարարական ջանքերին: Վերջին տվյալներով, Կարիբյան ծովում գտնվող կղզի պետությունում զոհերի թիվը կազմում էր 877:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG