Մատչելիության հղումներ

«Էրեբունի-Երևան» տոնակատարության շրջանակում Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամներն ու կամավորներն այսօր լվացել են Երևանի հուշարձանները։

«Ինչպես ամեն տարի, այս տարի ևս արձանների լվացման աշխատանքներին աջակցել են ՀՀ ՏԿԱԻՆ Երևանի փրկարարական վարչության տարածքային ստորաբաժանումները և հրշեջ փրկարարական ջոկատները՝ տրամադրելով համապատասխան տեխնիկական միջոցներ և մարդկային ռեսուրս: Կամավորների ջանքերով լվացվել են Գայի, Հայկ Նահապետի, Վարդան Մամիկոնյանի, Ալեքսանդր Թամանյանի, Ալեքսանդր Մյասնիկյանի, Վիլյամ Սարոյանի, Պարույր Սևակի, Ալեքսանդր Գրիբոյեդովի, Խաչատուր Աբովյանի, Եղիշե Չարենցի, Գարեգին Նժդեհի, Անդրանիկ Օզանյանի, Գևորգ Չաուշի, Արամ Խաչատրյանի, Սասունցի Դավթի և այլ հուշարձաններ», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG