Մատչելիության հղումներ

Թրամփը` հերթական աղմկահարույց սկանդալի կիզակետում


Դոնալդ Թրամփ, արխիվ
Դոնալդ Թրամփ, արխիվ

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտնվել է աղմկահարույց սկանդալի կենտրոնում. The Washington Post պարբերականը հրապարակել է նրա մասնավոր զրույցի տեսագրությունը, որում Թրամփը կոպտագույն և բացահայտ ձևով պատմում է կանանց նկատմամբ իր ոտնձգությունների մասին: Տեսագրությունն արվել է 11 տարի առաջ:

Խոսակցությունը տեղի է ունեցել ավտոբուսում՝ Թրամփի և Բիլլի Բուշի՝ Access Hollywood հաղորդման վարողի հետ: Թրամփը Բուշին պատմում է, թե ինչպես է ինքը ապարդյուն փորձեր արել ամուսնացած կնոջը գայթակղելու համար: Տեսագրությունում միլիարդատեր գործարարն անպարկեշտ խոսքերով է ներկայացնում մի կնոջ, ում հետ փորձել է սեռական կապ ունենալ: Այնուհետև խոսում է մի դերասանուհու մասին, ով պետք է մի հաղորդման շրջանակներում իր հետ նկարահանվեր։

Թրամփը զրույցի ընթացքում պարծենում է՝ ասելով, որ կարող է իրեն թույլ տալ համբուրել և տիրանալ ցանկացած կնոջ։ «Դա տղամարդկային զրույց էր», - շտապել է արդարանալ Թրամփը. - «Ես ներողություն եմ խնդրել բոլորից, ովքեր իրենց վիրավորված են զգացել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG