Մատչելիության հղումներ

logo-print

Ալիևն արձագանքել է ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ Ջոն Քերրիի հայտարարությանը


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանին ցուցաբերվող աջակցություն է որակել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի այն հայտարարությունը, որի համաձայն, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատրաստ չեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:

«Այն ժամանակ, երբ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները բազմիցս պնդել են, որ ստատուս քվոն անընդունելի է, չի կարելի երկու կողմերին հավասարաչափ մեղադրել կոնֆլիկտը չլուծելու համար, դա Հայաստանի զավթողական քաղաքականության աջակցություն է», - ասել է Ալիևը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG