Մատչելիության հղումներ

Երևանի որոշ հատվածներում վաղը ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը


Ոստիկանության ավտոմեքենաները փակել են Երևանի փողոցներից մեկը, արխիվ
Ոստիկանության ավտոմեքենաները փակել են Երևանի փողոցներից մեկը, արխիվ

«Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության միջոցառումների պատշաճ մակարդակով կազմակերպման և անցկացման նպատակով վաղը ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային երթևեկությունը Երևանի հետևյալ ճանապարհահատվածներում.

Ժամը 7-23-ը սահմանափակվելու է երթևեկությունը Էրեբունի փողոցի՝ Ազատամարտիկների փողոցից Էրեբունի հրապարակը ներառող հատվածում:

Ժամը 11-14-ը դադարեցվելու է երթևեկությունը Արգիշտիի փողոցում:

Ժամը 13-23-ը դադարեցվելու է երթևեկությունը Աբովյան փողոցի՝ Թումանյան փողոցից Հանրապետության հրապարակ ճանապարհահատվածում:

«Հաշվի առնելով նշված սահամանափակումները՝ հասարակական տրանսպորտի աշխատանքը նշված ժամանակահատվածներում կկազմակերպվի շրջանցիկ ճանապարհներով։ Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը», - ասված է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG