Մատչելիության հղումներ

ԱՄՆ մեկ և ՌԴ երկու քաղաքացիներ ձերբակալվել են ռազմական տեխնոլոգիաներ ԱՄՆ-ից Ռուսաստան փոխադրելու համար


ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի զինանշանը, արխիվ
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի զինանշանը, արխիվ

Ռուսաստանում ծնված և ԱՄՆ քաղաքացիություն ստացած Ալեքսեյ Բարիշևը, Ռուսաստանի քաղաքացիներ Դմիտրի Կարպենկոն և Ալեքսեյ Կրուտիլինը Նյու Յորքում ձերբակալվել են ռազմական նշանակության տեխնոլոգիաներ Ռուսաստան փոխադրելու համար:

Նրանք մեղադրվում են միկրոէլեկտրոնային սարքեր գաղտնի եղանակով հայթայթելու և Ռուսաստան փոխադրելու մեջ ու կարող են դատապարտվել մինչև 25 տարվա ազատազրկման և 1 միլիոն դոլարի տուգանքի:

ԱՄՆ-ը արգելում է որոշակի տեխնոլոգիաների արտահանումը, համարելով, որ դա կարող է վնաս հասցնել ազգային անվտանգությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG