Մատչելիության հղումներ

logo-print

Մեկնաբանելով Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն հնարավոր վերադարձի վերաբերյալ հարցը, Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ Հանրապետական կուսակցությունը չի քննարկում մի բան, որը պաշտոնապես չի հայտարարվել:

«Չեմ կարծում, որ Հանրապետական կուսակցությունը պետք է մեկնաբանի մի բան, որը պաշտոնապես գոնե չի հայտարարվել», - ասաց ՀՀԿ խոսնակը:

Արձագանքելով դիտարկմանը, որ Ծառուկյանը հեռացավ քաղաքականությունից այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը նրան երկրի համար «չարիք» որակեց, Շարմազանովն արձագանքեց․ - «Բոլոր այն երևույթները, որոնք խոչընդոտում են Հայաստանի քաղաքակիրթ, քաղաքական ու բնական զարգացմանը, մենք դրան դեմ ենք: Որևէ անձի չենք պիտակավորել, խոսել ենք բացառապես երևույթների մասին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG