Մատչելիության հղումներ

Զախարովա. Լավրովը հոկտեմբերի 14-ին կմասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին


Սերգեյ Լավրով, արխիվ

Սերգեյ Լավրով, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 14-ին Երևանում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստին։

Ըստ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի, նիստին քննարկվելու են ՀԱՊԿ համակարգի հետագա կատարելագործման հրատապ խնդիրները, միջազգային ահաբեկչության դեմ պայքարին ու ռազմական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր։

Մասնակիցները նաև կքննարկեն կազմակերպչական, ֆինանսական հարցեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG