Մատչելիության հղումներ

ՔԿ. Քրեական գործերով պետությանը պատճառված վնասի 93.6 տոկոսը վերականգնվել է


Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասի 93.6 տոկոսը։

«Քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պետությանը պատճառված գույքային վնասը վերականգնելու ուղղությամբ: 2016 թվականի առաջին կիսամյակում ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներում քննված քրեական գործերով պետությանը պատճառված գույքային վնասը կազմել է 54.566.000 դրամ, որից 51.125.400 դրամը նախաքննության ընթացքում վերականգնվել է։ Քրեական գործերով պետությանը պատճառված վնասի վերականգնումը կազմել է 93. 6 տոկոս։», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG