Մատչելիության հղումներ

Կա արդյո՞ք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու հանրային պահանջ: Այս հարցն այսօր ուղղեցինք իշխող Հանրապետականի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին։

Շարմազանով. - Ես գյուղերում լինում եմ, մարզերում լինում եմ, ավելի կարևոր հարցեր եմ քննարկում, ոչ թե այս կամ այն քաղաքական գործչի, կամ գործչի հնարավոր վերադարձի մասին։ Իսկ ինչ վերաբերում է վերադարձին-ոչ վերադարձին, կիսվեմ իմ նախնիների հանճարեղ մտքերով՝ հույն փիլիսոփա Հերակլիտն ասել է՝ «ամեն ինչ հոսում ա, ամեն ինչ փոփոխվում ա»։

«Ազատություն». - Դուք, որպես իշխող ուժ, տեսնո՞ւմ եք պարոն Ծառուկյանի վերադարձի անհրաժեշտություն։

Շարմազանով. - Ես Ձեզ պատասխանեցի, որ մենք չենք քննարկել, և, առհասարակ, ես նման բան չեմ քննարկել։ Իսկ ինչ հնարավոր է, ինչ հնարավոր չի, կլինի նույն բանը, չի լինի, ասեցի, ավելի լավ, քան Հերակլիտը, չէի կարող պատասխանել։

«Ազատություն». - Ի՞նչ եք կարծում, այն պիտակավորումները, որոնք Հանրապետականն ուղղեց Գագիկ Ծառուկյանին, դա հնարավո՞ր է մոռանալ, և սկսել նորից համագործակցել։

Շարմազանով. - Այսօր հանրապետության նախագահը շատ լավ հորդորով է հանդես եկել բոլորին՝ առաջ նայեք, առաջ։

«Ազատություն». - Բայց չմոռանալով անցյալը։

Շարմազանով. - Միանշանակ, բայց նայել առաջ։

«Ազատություն». - Եթե Ծառուկյանը մտավ մեծ քաղաքականություն, կա՞ այդ սպառնալիքը, որ նորից Հանրապետականը կարող է հայտարարել, որ չենթարկվողներին կարող են բամփել։

Շարմազանով. - Եթե՞, բամփողների մեջ ես չկամ։

Նկատենք, Հանրապետականները փորձում էին անտարբերությամբ արձագանքել Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձի մասին հարցերին։

Առավել անկեղծ էր Հանրապետական Առաքել Մովսիսյանի արձագանքը:

Առաքել Մովսիսյան, արխիվ

Առաքել Մովսիսյան, արխիվ

«Ազատություն». - Կցանկանա՞ք, որ Ծառուկյանը վերադառնա քաղաքականություն։

Մովսիսյան. - Իմ համար բեզռազնիչնի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG