Մատչելիության հղումներ

Տեսչական ստուգումներ ԼՂ ՊԲ շտաբում և մի շարք զորամասերում


ԼՂ ՊԲ զորավարժություններ, արխիվ
ԼՂ ՊԲ զորավարժություններ, արխիվ

«Հոկտեմբերի 4-ից հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակներում Պաշտպանության բանակի շտաբում և ենթակա մի շարք զորամասերում, հանրապետության գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի ղեկավարությամբ, մեկնարկել են տեսչական ստուգումներ», - այսօր հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Տեսչական ստուգումների նպատակն է, ըստ հաղորդագրության, «ստուգել նշված կառույցների ունակությունները առաջադրված ուսումնամարտական խնդիրների կատարման առումով, ունենալ մարտական պատրաստականության իրական պատկերը, ինչը հնարավորություն կտա վերադասին ենթակա ստորաբաժանումներին խնդիրներ առաջադրելիս լինել առավել հասցեական և ուսումնական ծրագրերն ու զորքերի ամենօրյա գործունեությունը կյանքի կոչել արդյունավետության առավել բարձր ցուցանիշներով»:

Տեսչական հանձնաժողովներն առավել մեծ ուշադրություն են դարձնում այն հարցերի վրա, որոնք ուղղակի առնչություն ունեն ստուգվողների մարտական խնդիրների հետ և որոնք առաջին պլան են մղվել հատկապես ապրիլյան գործողություններից հետո, նշում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը: Այս համատեքստում իրականացված ծավալուն գործընթացների համալիրը հանձնաժողովականներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը՝ հանգամանորեն անդրադառնալով նաև այն միջոցառումների ու աշխատանքների վրա, որոնք իրականացվել և շարունակում են իրականացվել հակառակորդի հավանական սադրանքներին առավել արդյունավետորեն հակազդելու ուղղությամբ:

Տեսչական ստուգումները ՊԲ զորամասերում շարունակվում են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG