Մատչելիության հղումներ

ՊՆ ուսումնական կենտրոնում անցկացվել են դիպուկահարների հավաքներ


Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն` օրերս Հայաստանի պաշտպանության նախարարության 5-րդ բանակային զորամիավորման ուսումնական կենտրոնում անցկացվել են զորամիավորման ենթակա զորամասերի դիպուկահարների հավաքներ:

Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, հավաքների ուսումնական նպատակներն էր դիպուկահարների պատրաստվածության աստիճանի, տեղանքում կողմնորոշվելու և քողարկվելու նրանց ունակությունների և հմտությունների, ինչպես նաև կրակային պատրաստվածության վիճակի ստուգումը:

Հավաքների շրջանակում կազմակերպված տեսական և գործնական պարապմունքների ընթացքում զորամասերի դիպուկահարները ցուցաբերել են բարձր պատրաստվածություն, իսկ կրակային պատրաստությունից գրանցվել են միայն լավ և գերազանց գնահատականներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG